Միակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-Նակալյան
Նիկոլի Հայաստանում դու կարող ես սպանության պատվեր կատարելու համար դատվես, սպանության համար դատվես, զինված կողոպուտի համար դատվես ու խափանման միջոցդ լինի օրինակ՝ տնային կալանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։
«Այդպիսի դեպքերը հատուկենտ չեն, այլ տասնյակներով են, ինչի մասին իմանում ենք մամուլից, երբ, օրինակ, մի քանի օր առաջ ՆԳՆ-ն մեծ ցմփով հաղորդագրություն տարածեց, թե ինչպես է կանխել տնային կալանքում գտնվող քրեական հեղինակության կողմից սպանության նախապատրաստումը, կամ մի քանի ամիս առաջ էլ հայտնի դարձավ, որ սպանության պատվեր տալու մեջ մեղադրվող ու էլի տնային կալանքում գտնվող մեկը փոխհրաձգության մեջ էր մտել պատուհանից իր տուն ներթափանցող փորձող կիլլեռների հետ...
Փոխարենը, Նիկոլի հայաստանում երկամսյա կալանք են սահմանում ֆեյսբուքյան գրառման համար՝ տեսակցության արգելքով: Կարևորը ընդդիմադիր լինես:
Ավելին ասեմ, էս 8 տարվա մեջ միակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է իշխանության բոլոր մակարդակներով ու անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած, հայ երեխաների պատանդ վերցրած ու հայ կնոջը ծանր վիրավորումներ պատճառած ադրբեջանցի հրոսակն է: Անմեղության կանխավարկածը ո՞րն ա, սկի փաստաբանն տենց անձնուրաց չէր պաշտպանի դրան, ոնց դա անում ա Նիկոլը:
Ի դեպ, մեկնաբանություններ անող նիկոլականներին էլ ուշադրություն դարձրեք. երբ ձերբակալվում ու բանտ է նետվում հայի՝ սրանց մոտ կենդանական հրճվանք ու չարախնդություն է, իսկ երբ բանը հասնում է ադրբեջանցուն՝ մի մարդասիրական զեղումներ, մի ապրումակցում, մի խղճահարություն...
Քավ լիցի, չդիտարկեք սա որպես բողոք: Ամեն ինչ օրինաչափ է ու սպասելի: Ինչ-որ առումով, նույնիսկ՝ օգտակար, որովհետև վաղը, երբ պատմության անիվը պտտվի, շատ ժամանակ ու ռեսուրս պետք չի գա բացատրելու, թե ինչու էր սրանց պատիժն այսքան դաժան ու այսքան մասշտաբային պետք անել: Գալու է այն օրը, երբ էս վիժվածքների կաստան փորձելու է ապաստան գտնել Ադրբեջանում, բայց չեն կարողանալու:
Զտում լինելու է, ռեպրեսսիաներ լինելու են»,- գրել է Տեր-Նակալյանը՝ հրապարակելով արհեստական բանականությամբ գեներացված լուսանկար։