Օկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբ
Օկուպացված Արցախի Շուշի քաղաք է ժամանել 13 երկրների հայտնի միջազգային ճանապարհորդներից կազմված խումբ։
Ուղևորությունը գլխավորում է հայտնի MTP (Most Traveled People) ակումբի հիմնադիր Չարլզ Վիլին։
Այցի շրջանակում ճանապարհորդներին պատմել են Շուշիի պատմության և բնության, ինչպես նաև քաղաքի առանձնահատկությունների մասին։
Միջազգային ճանապարհորդները կայցելեն Շուշիի այլ պատմական և մշակութային տեսարժան վայրեր։