Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ, այս մասին հայտարարել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կերգեն, կպարեն, կենցաղային վեճի կվերածեն, ուրիշ թեմաներ կբրթեն, կմեղադրեն ժողովրդին։ Դա նիկոլական ժանրի կանոններն են։
Բայց դրանից իրականությունը չի փոխվի։ Տակը կմնան ճգնաժամային կառավարման տապալումները, պետական ինստիտուտների խափանումներով գործելն ու անպաշտպան քաղաքացին»,- նշել է նա։