Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ հստակ ժամկետներ չկան», — ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Բիշքեկում բանակցություններ էր վարել Փաշինյանի հետ։ Հանդիպման արդյունքներով ՌԴ նախագահը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։
Նախօրեին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել։ Հայաստանի վարչապետը շնորհավորական բարեմաղթանքներ էր փոխանցել։ Քննարկվել էին նաև երկու երկրների հարաբերությունների ընթացքին վերաբերող հարցեր։