Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վճռաբեկ դատարանի որոշումը ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելու միջոց է․ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Մամուլ

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Հայկ Սարգսյանը կուսակցության շարքերից հեռացել է բավական ծանր տրամադրությամբ՝ մինչև վերջին պահը համոզված լինելով, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա իրեն կուսակցությունից հեռացնելու քայլին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում Հայկ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ փորձելով բացատրել իր վերջին հայտարարությունների պատճառներն ու հիմնավորումները։ Նա կրկին նշել է, որ նախկինում տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, սակայն, իր պնդմամբ, դրանք չեն ընդունվել, և այդ հարցում առանձնահատուկ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի միջամտությունը։

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանի ելույթը, ըստ էության, որևէ բան չի փոխել։ ՔՊ վարչության անդամները միասնական քվեարկությամբ որոշել են հեռացնել նրան կուսակցությունից՝ փաստացի խոսելու համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը դեռ վաղուց էր Հայկ Սարգսյանին հնարավորություն տվել հեռանալ, որոշակի դադար վերցնել և հետագայում, այլ դիրքորոշմամբ, վերադառնալ քաղաքական թիմ։ Սակայն, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող վարկածի, Սարգսյանը ոչ միայն չի փոխել իր մոտեցումները, այլև տարբեր հարցազրույցներով ու հրապարակային հայտարարություններով շարունակել է քննադատել ՔՊ-ին և իշխանությանը։ Իսկ քննադատությունը օրվա իշխանության համար պատժելի արարք է։

Իշխանական մեր աղբյուրները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ Փաշինյանը դժգոհ է եղել Սարգսյանի այն հայտարարություններից, որոնք, իրենց բնորոշմամբ, վիրավորական են ընկալվել ոչ միայն քաղաքական առումով, այլև ՔՊ ղեկավարության հետ անձնական ու քավորսանիկական հարաբերություններ ունեցող Ղալումյան ընտանիքի համար։

Հենց սա է եղել այն կետը, որից հետո Փաշինյանը վերջնականապես որոշել է, որ Սարգսյանի վերադարձը ՔՊ շարքեր այլևս հնարավոր չէ։

Սարգսյանը, ըստ իշխանական աղբյուրների, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ իրավիճակը չի հասնի կուսակցությունից հեռացմանը։ Սակայն ՔՊ վարչության նիստում տեղի ունեցած քվեարկությունը ցույց է տվել, որ Փաշինյանի որոշումն արդեն վերջնական էր։

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը հաղթեց Հայկ Սարգսյանին՝ վերջնականապես նրան դուրս թողնելով իշխանության շրջանակներից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։