Իրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ քննարկվող համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իր ակնկալիքներին։
Ամերիկյան առաջնորդն այս մասին հայտարարել է Տեխաս նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ իր հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը շարունակում է բանակցությունները իրանական կողմի հետ և որոշակի արդյունքների է հասնում։
«Նա աշխատում է Իրանի հետ համաձայնագրի շուրջ և շատ լավ է գործում։ Կարծում եմ՝ այս համաձայնագիրն ամբողջությամբ այն չէ, ինչ ես ցանկանում եմ, սակայն նրանք պատրաստ են մեզ առաջարկել ամեն ինչ, միայն թե մենք դրանից չհրաժարվենք», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը կրկին ընդգծել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա։