Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով
Հասարակություն

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կատարած զիջումների ոչ ամբողջական ցանկը։ Այսօր, հիշեցնենք, Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե ինքը ոչինչ էլ չի զիջել ոչ մեկին։

Այս առնչությամբ Սաղաթելյանի հրապարակումը՝ ստորև․

«Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը։

Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց առաջ նա կարդա այս ցանկը ու լռի.

1. Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։

2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռազմավարական դիրքերը հանձնեցիր՝ ասելով, թե բա ձյունոտ սարերը մեզ պե՞տք են:

3. 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։

4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։

5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։

6. 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։

7. 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բնակավայրերի հանձնումով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետևանքներն ունեցավ Արցախի շրջափակման օրերին։ Ավելին, այս ամենի հետևանքով թշնամին դուրս եկավ Գորիսի Տեղ գյուղի մատույցներ` զավթելով գյուղի հողատարածքներն ու արոտավայրերը։

8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով՝ օկուպացիայի ծավալը հասցնելով արդեն 220 քառ. կմ։ Ունեցանք 200-ից ավելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տվյալ ուղությամբ ռազմավարական դիրքերի հանձնումն էր:

9. 2022 թ. Պրահայում՝ բանավոր, ապա 2023 թ. Գրանդայում՝ գրավոր համաձայնությամբ Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 86.6 քառ.կ մ. ճշտությամբ։ Փոխարենը, մինչև օրս Ալիևը որևէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ տարածքով և սահմաններով։ Հետագայում հենց այս հայտարարություններին հղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։

10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայությանը,հրապարակային հրաժարվելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգության ապահովման հարցից։

11. 2024 թվականի փետրվարի 28-ին Տեղ համայնքի հատվածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նույնը տեղի ունեցավ նաև Սիսիանի հատվածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք ևս Ադրբեջանին վերադարձվեցին առանց փոխանակաման։

12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով մյուս միակողմանի զիջումը տեղի ունեցավ Տավուշում, որտեղ հայկական զորքերը հետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելով 4 գյուղերի տարածքներ։

13. Ադրբեջանի պահանջով Փաշինյանը հրաժարվեց բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցերը՝ փակված համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունը Արցախում ։

14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մի քանի ամիս անց Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ նախանշելով հանրաքվեի անցկացման հստակ ժակետներ։

15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիևը պահանջ ներկայացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել այդ պահանջը։

16. Տևական ժամանակ բանակցվող փաստաթղթում անհամաձայնեցված էին մնում միջազգային դատարաններից հայցերի հետ քաշման և սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերյալ ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանը համաձայնություն է տվել նաև այս կետերին։ Այսպիսով, մասամբ իրականություն դարձավ նաև ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։

17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրվեց կետ, որով կողմերը պարտավորվում են պայքարել երկրի ներսում «խաղաղության օրակարգի դեմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն։

18. Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների, Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ 2024 թ. հունվարին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։ Դրանք բացառիկ կարևորության քարտեզներ էին, քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտեզների ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15տարի:

Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրյա պատերազմի արդյունքները, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հաղթանակը, հայկական երկրորդ պետականությունը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամյա պատմամշակութային ժառանգությամբ, հուշարձաններով, հանքերով և ողջ հարստությամբ։

Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացվել են միակողմանի՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Այսքանով Բաքվի պահանջները, սակայն, չեն ավարտվում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև «միջանցքի» տրամադրում (իհարկե անունը կդնեն ճանապարհով ապահովում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլավների» հանձնում:

Հետևաբար կապիտուլյանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականությունը խեղաթյուրելու, իր ազգակործան դերակատարությունը քողարկելու բոլոր փորձերն այլևս սպառված են»: