Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
-Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24։00-ն, փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող` Պուշկինի և Տերյան փողոցների հատվածները։
-Ժամը 10։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Արամի փողոցի խաչմերուկն ընկած հատվածը։
-Հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։