Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածքՊուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին
Հասարակություն

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Մոտ տասը տարի առաջ Media.am-ում հրապարակել էի «Հայաստանի համացանցն անվերադարձ անհետանում է» հոդվածը։ Խոսքը փակվող կայքերի, անհետացող բաժինների և առանց պատշաճ պահպանման մնացող նյութերի մասին էր։ Հոդվածում մի հատված էլ կար 2016թ․-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի թեմայով․ «Զարմանալի չի լինի, եթե տասը տարի հետո ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության մի մասը պարզապես անհետանա վերոնշված պատճառներով»։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդ օրերից անցել է տասը տարի։ Ժամանակն է վերադառնալ հարցին՝ ի՞նչ ենք այսօր կարողանում կարդալ, ո՞ր աղբյուրներին ենք դեռ հասնում, և որտե՞ղ է ճանապարհն ընդհատվում։

Այս տասը տարում մենք ունեցանք ևս երկու պատերազմ Արցախում։ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին ստուգեցի 2016թ․-ի քառօրյա պատերազմի մասին մի քանի հրապարակում և Արցախի պաշտոնական ու լրատվական կայքերի հասցեները։ Սա փոքր ընտրանք է, որը չի կարող ցույց տալ կորուստների ամբողջ ծավալը։ Բայց այն արդեն տալիս է կոնկրետ օրինակներ․ նյութը կարող է պահպանված լինել վերահրապարակման մեջ, մինչդեռ սկզբնաղբյուրը չի բացվում։ Դոմեյնը կարող է աշխատել, սակայն նախկին կայքի փոխարեն վաճառքի առաջարկ ցուցադրել։

Տեքստը կա, իսկ սկզբնաղբյո՞ւրը

Սկսենք պահպանված նյութերից։

Հասանելի են ՀՀ պաշտպանության նախարարության 2016-ի ապրիլի 2-ի պաշտոնական հայտարարությունը։ Հասանելի են նաև ՍիվիլՆեթի նույն օրվա ժամանակագրությունը, NEWS.am-ի ապրիլի 2–3-ի իրադարձությունների ամփոփումը, Արմենպրեսի օրվա խրոնիկան և Ազատության ապրիլի 6-ի հրապարակումը։

Այս հինգ նյութերի հիմնական տեքստերը ստուգման պահին հասանելի էին։ Դա լավ արդյունք է, բայց դրանցով հնարավոր չէ եզրակացնել, թե պատերազմի թվային պատմությունը պահպանված է։ Որոնմամբ ավելի հեշտ ենք գտնում հենց այն էջերը, որոնք դեռ աշխատում են։ Անհետացած նյութերի ամբողջական ցանկ չունենք, քանի որ որոնողական մեքենաները այդ նյութերի անհետացումից որոշ ժամանակ անց դադարում են դրանք ընդհանրապես ցուցադրել որոնման արդյունքներում։

Բացի այդ, հոդվածի տեքստի առկայությունը դեռ ամբողջ նյութի պահպանում չէ։ Տարիներ անց կարող են չաշխատել ներդրված տեսանյութը, սոցիալական ցանցի գրառումը կամ փաստաթղթին տանող հղումը։

Պաշտպանության բանակի կայքը արդեն գոյություն չունի, բայց այնտեղ հրապարակված նյութերը Ապրիլյան պատերազմի ընթացքում ունեն պատճեններ հայաստանյան մամուլում։ Վերահրապարակումը կա, սկզբնական հասցեն՝ այլևս ոչ։

Տեքստերը, հետևաբար, ամբողջությամբ կորած չեն։ Բայց աղբյուրների շղթան ընդհատված է։ Հետազոտողը կարող է կարդալ, թե լրատվականն ինչ է վերարտադրել, սակայն նույն հղումով արդեն չի կարող համեմատել այն պաշտոնական բնօրինակի հետ։

Հասցեն պահպանվել է, կայքը՝ փոխարինվել

Արցախի դեպքում թվային հիշողության պահպանումը հատկապես հրատապ հարց է դարձել 2023-ի բռնի տեղահանությունից հետո։

Արցախցիների կյանքի պատմությունը գրանցված է նաև տեղական կայքերում՝ պաշտոնական հաղորդագրությունների, լրատվության, մշակութային իրադարձությունների և առօրյա կյանքի մասին հրապարակումների տեսքով։ Այդ նյութերը հետազոտական աղբյուր են, բայց նաև համայնքի՝ իր անցյալին վերադառնալու հնարավորություն։

Այսօրվա ստուգմամբ Արցախի նախագահի նախկին պաշտոնական կայքի՝ president.nkr.am հասցեում դոմեյնային ծառայության ընդհանուր էջ է։ Այն հայտնում է, որ սեփականատերը դեռ կայք չի տեղադրել։ Նույնպիսի էջ է բացվում կառավարության նախկին կայքի՝ gov.nkr.am հասցեում։ Ազգային ժողովի նախկին կայքի՝ nankr.am վիճակը նույնն է։

Միաժամանակ Արցախի բոլոր կայքերը նույն վիճակում չեն։ «Ապառաժ»-ը գործում է և ունի նաև 2026-ի հրապարակումներ։ Դա դեռ չի հաստատում ամբողջ հին արխիվի պահպանումը, բայց հաստատում է կայքի շարունակվող աշխատանքը։

«Արցախպրես»-ի և Պաշտպանության բանակի կայքերը չկան։ Սակայն, կարելի է նկատել, որ «Արցախպրես»-ը գործել է առնվազն մինչև 2024-ի ապրիլը, քանի որ հետքերը մնացել են գործակալության ֆեյսբուքյան էջում։ «Ազատ Արցախ»-ի կայքը գոյություն չունի, մինչ օրաթերթը հարյուր տարվա պատմություն ուներ։

Արխիվը գտնվել է․ իսկ ի՞նչ է այնտեղ պահպանված

Առաջին հնարավոր փրկօղակներից մեկը Internet Archive-ի Wayback Machine-ն է։

Դրա հասանելիության ծառայությունը պահպանված պատճենների մեջ կարելի է գտնել Արցախի նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, Պաշտպանության բանակի և «Ազատ Արցախ»-ի որոշ էջերի համար։ Սակայն հարկավոր է հասկանալ, որ այս հարթակը որոշակի պարբերականությամբ պահպանում է որոշ էջեր, բայց ոչ ամբողջական կայքերը։

Պահպանելու համար ստեղծված կայքն էլ պահպանման կարիք ունի

Մի օրինակ էլ կա, որը թեման ավելի սուր է դարձնում։

2017 թվականի հոկտեմբերի 3-ին Արմենպրեսը հայտնել էր «Ապրիլյան պատերազմ 2016» կայքի գործարկման մասին։ april2016.am-ը ստեղծվել էր «Արմսես» գիտակրթական կենտրոնի և ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով։ Այն նախատեսված էր պատերազմի մասին վերլուծություններ, ժամանակագրություն և զոհված զինծառայողներին նվիրված պատմություններ ներկայացնելու համար։

Այսօր կայքն ունի այս տեսքը.

Wayback-ի ծառայությունով երեում է, որ 2023-ի մարտին կայքը գործում էր։ Իսկ արդեն 2024-ին կայքը չկար։

Բայց այս օրինակը ցույց է տալիս պահպանման կարևոր պայմանը։ Պատմական նյութեր հավաքող կայքը գործարկելուց բացի պետք է նախատեսել նաև դրա երկարաժամկետ սպասարկումը, պատճենների պահպանումը և հետագա փոխանցումը։ Հակառակ դեպքում հիշողությունը պահպանելու նախաձեռնությունն ինքն էլ կարող է դառնալ դժվար հասանելի աղբյուր։ Եվ նմանատիպ օրինակներ կան շատ ու շատ։Ո՞վ է շարունակելու պահել նյութերը

2017-ին բարձրացրած հարցին այսօր միայն նոր կայքեր ստեղծելով չենք պատասխանի։ Անհրաժեշտ է որոշել՝ ով է պատասխանատու հրապարակված նյութի համար ծրագրի, խմբագրության կամ հաստատության գործունեության ավարտից հետո։

Հայաստանում այդ ուղղությամբ աշխատանք կա։ Ազգային գրադարանի հրապարակած «Մեդիա արխիվ» նախաձեռնության նկարագրությունը ներկայացնում է առցանց մեդիա նյութերի ավտոմատ հավաքագրման և պահպանման գործիք։ Նկարագրության համաձայն՝ այն նախատեսում է պահպանել նաև վերնագիրը, հեղինակին, ամսաթիվը և այլ տվյալներ։

Սա պահպանման խնդրին ուղղված կոնկրետ աշխատանք է։ Բայց այդ հրապարակումից չենք կարող եզրակացնել, որ հավաքագրված են հայկական բոլոր կայքերը կամ վերականգնված են անհասանելի հին նյութերը։ Հաջորդ կարևոր հարցերն են՝ ինչ աղբյուրներ են ընդգրկված, որ ժամանակաշրջաններից, ինչ ամբողջականությամբ և ինչպես կարելի է օգտվել պահպանված բովանդակությունից։

Խմբագրությունների համար առաջին գործնական քայլը սեփական արխիվի վիճակն իմանալն է։ Կայքի թարմացումից առաջ արժե ստուգել՝ հին նյութերը տեղափոխվո՞ւմ են, նախկին հղումները տանո՞ւմ են ճիշտ էջեր, պահուստային պատճենից հնարավո՞ր է իրականում վերականգնել տվյալները։

Դրամաշնորհային ծրագրերի դեպքում պահպանման պատասխանատուն ու ծախսը պետք է նախատեսվեն սկզբից։ Պետք է հստակ լինի, թե ծրագրի ավարտից հետո ով է պահելու տվյալները և ում են դրանք փոխանցվելու։ Բազմաթիվ կայքեր թիթեռնիկի կարգավիճակով են ի սկզբանե ստեղծվում՝ մինչև դրամանշնորհի ավարտը։

Արցախի նյութերի համար օգտակար կլինի նաև համատեղ հաշվառում՝ նախկին կայքերի, պատասխանատուների մոտ մնացած պատճենների և հանրային արխիվներում պահպանված էջերի ցանկով։ Այն կօգնի հասկանալ, թե ինչ ունենք և ինչն է դեռ պետք գտնել։ Մենք տեղյակ ենք, որ որոշ կայքեր անձնական նախաձեռնությամբ արխիվացվել են և դրանք հնարավոր է վերականգնել։

Համացանցում նյութ հրապարակելը դեռ չի նշանակում այն պատմության համար պահպանել։ Պահպանման համար պետք են պատասխանատու, միջոցներ, ստուգվող պատճեններ և հասանելիություն։ Որոշ դեպքերում նաև քաղաքական կամք։