«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Քրիստինե Համբարյանը, Սուրեն Դեհերյանը, Անի Գեւորգյանը
Ապրիլի 22-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային եւ հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը եւ քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից առաջնագծում աշխատող, newspress.am կայքի լրագրող Անի Գեւորգյանը:
Թեման` Հայկական մամուլում հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրները` գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրվան ընդառաջ:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: