Վրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներ
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 107 քաղաքացու։
Jnews-ի հաղորդմամբ, Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հայաստանի, Հորդանանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Լիբանանի, Ալժիրի, Ֆիլիպինների, Ուզբեկստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Իրաքի, Քենիայի, Նեպալի, Նիգերիայի, Թաիլանդի և այլ պետությունների՝ ընդհանուր առմամբ 107 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք։
Ընթացիկ տարում միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների կողմից երկրից արտաքսվել է շուրջ 3300 անձ։