Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:30-15:00-ն, կդադարեցվի Ն. Զարյանի, Ժ. Անանյանի (Արաբկիր 33 փ.), Ս. Գրիգորյանի (Արաբկիր 35 փ.), Կ. Խաչվանքյանի (Արաբկիր 37 փ.), Գ. Վարդանյանի (Արաբկիր 39 փ.), Արաբկիր 41 փ., Հ. Մուրադյանի (Արաբկիր 43 փ.), Կոմիտասի 58-64 զույգ համարների շենքերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։