«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Կարինե Դանիելյանը, Ինգա Զարաֆյանը, Ալեն Ամիրխանյանը
Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը: Մայր երկրի եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուսաբանման նպատակով ապրիլի 22-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը հրավիրում է ասուլիս «Երկիր մոլորակը եւ մարդկությունը. հակամարտությո՞ւն, թե՞ համագործակցություն» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն են` «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը: