Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Աբրահամյան
Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:
Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:
Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:
Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:
Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»,- գրել է Աբրահամյանը: