Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանում ներկայում 4 010 մարդ համարվում է անհետ կորած։
Նրանցից 4 004-ը անհետացել են Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ևս 6-ը՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը՝ անհետ կորած անձանց հարցերով IV միջազգային համաժողովում։