Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է
Մամուլ

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։

Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկվում է այն հանգամանքը, որ իրավապահ և համապատասխան պետական մարմինները մի քանի օր շարունակ տեղեկացված են եղել ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, սակայն անհրաժեշտ օպերատիվ քայլեր չեն իրականացվել։ Ավելին՝ բնակչությունը պատշաճ կերպով չի իրազեկվել ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում ադրբեջանցին հայտնվել է գյուղացու բնակարանում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ օրերս կառավարությունում բավական կոշտ քննարկում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման ոլորտի և մյուս համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների աշխատանքից և պահանջել է պարզել, թե կոնկրետ ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչու է մի քանի օր շարունակ որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել, և ինչու բնակչությանը ժամանակին չի տեղեկացվել հնարավոր վտանգի մասին։

Ավելին՝ իշխանական շրջանակներում այժմ քննարկվում է ոչ միայն կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվության, այլև գերատեսչությունների ղեկավար մակարդակով հնարավոր պաշտոնանկությունների հարցը։

Թեև սահմանային այդ հատվածի պաշտպանությունն իրականացնում են ԱԱԾ սահմանապահները, այնուամենայնիվ, ըստ իշխանական մեր աղբյուրների՝ դժգոհություն կա նաև պաշտպանության նախարարությունից։ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչու համապատասխան կառույցները չեն կարողացել ժամանակին և պատշաճ արձագանքել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Եվ հիմա ցուցաբերում են կոլեկտիվ անպատասխանատվություն։

Շաքիի դեպքից հետո արդեն որոշ պաշտոնանկություններ տեղի են ունեցել, այդ թվում՝ լոկալ կառավարման մակարդակում։ Սակայն իշխանության վերնախավում քննարկվում է, որ հնարավոր է՝ առաջիկայում պատասխանատվության հարց բարձրացվի նաև ավելի բարձր մակարդակում։

Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պահանջել է կարճ ժամկետում պարզել ամբողջ շղթան՝ ով է իմացել, երբ է իմացել, ինչ քայլեր է ձեռնարկել կամ չի ձեռնարկել և ով է պատասխանատու եղել բնակչության այդ հատվածի անվտանգության ապահովման համար։ Արդյունքների մասին համապատասխան զեկույց պետք է ներկայացվի վարչապետին, որից հետո նա պետք է որոշում կայացնի։

Այսպիսով՝ Շաքիի միջադեպը, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, կարող է ունենալ նաև քաղաքական և կադրային հետևանքներ՝ առաջին դեմքերի մակարդակով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: