Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու ձեռքերին։
Երեկ նա բացակայում էր, եւ այդ դերը ստանձնել էին նորաթուխ պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Փարաքարի նախկին կրիմինալ համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որոնք գլխավոր հարձակվողի` Վահե Ղալումյանի քավորությամբ փորձում էին շիկացնել իրավիճակը եւ բռունցքներով հարձակվել ու հարվածում էին ընդդիմադիրներին։
Եթե Գյուլնազարյանի մասին հանրությունը քիչ թե շատ տեղյակ է, ապա նշենք, որ նորաթուխ Սուրեն Հովհաննիսյանը 2021-2026 թվականներին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականը, ներկայում էլ ընդգրկված է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Ահա՝ այսպիսին է դեպի Եվրոպա շտապող ՔՊ-ի իրական դեմքը։