Արբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասին
Իրանի մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արևելք գտնվող Մինզադայի համալիրում կրկին զգալի ակտիվություն է նկատվում։ Իսրայելի պաշտպանության բանակի պնդմամբ՝ այդ օբյեկտը նախկինում կապված է եղել միջուկային զենքի մշակման հետ։
Այս մասին ասվում է Գիտության և միջազգային անվտանգության ամերիկյան ինստիտուտի զեկույցում։
VANTOR Technologies-ի՝ սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս համալիրի տարածքում մեքենաների և բեռնատարների ակտիվ տեղաշարժ։ Օբյեկտում շարունակվում են նաև հողային աշխատանքները, իսկ մարտի 3-ին իսրայելական հարվածից հետո տարածքը մաքրվել է փլատակներից, և վերականգնվել են լանջին հասցված վնասները։
Արձանագրված ակտիվությունը կարող է վկայել, որ Իրանը փորձում է վերականգնել հարվածի հետևանքով կորցրած միջուկային զենքի մշակման իր ներուժը։ Ինստիտուտի տվյալներով՝ նախկինում օբյեկտում, ամենայն հավանականությամբ, իրականացվել են միջուկային մարտագլխիկների հետ կապված հետազոտություններ և մշակումներ։