Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա
Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մասին հայտարարել է Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիները), հայտնում է Reuters գործակալությունը։
Հութիների հայտարարության համաձայն՝ նրանք անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա։ Շարժումը նաև պնդել է, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի օդանավակայանին և Խամիս-Մուշայիտ քաղաքի ավիաբազային։
Reuters-ը, վկայակոչելով հութիների հայտարարությունը, հայտնում է, որ շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայանների և ավիաբազայի վրա իրականացված հարձակումների մասին։