Թուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկել
Թուրքիան մտադիր չէ միջամտել Եմենում ստեղծված իրավիճակին և չի նախատեսում Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ տեղակայել։
Թագավորություն կարող են ուղարկվել ռազմական տեխնիկա, տեխնիկական մասնագետներ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր։
Զինված ուժերի տեղակայումը կպահանջի մի շարք իրավական և օրենսդրական ընթացակարգերի իրականացում, որոնց ժամկետները դեռևս հայտնի չեն, գրում են թուրք պաշտոնյաներին հղում անելով՝ լրատվամիջոցները։