Սպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերը
Սպիտակ տունը գաղտնազերծել է Ջո Բայդենի նախագահության տարիներին Դոնալդ Թրամփի ընտանիքի նկատմամբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրականացրած գաղտնի հետևման վերաբերյալ փաստաթղթեր։
Հրապարակված փաստաթղթերում, ըստ Սպիտակ տան, ներկայացված են «Պլազմային արձագանք» անունը կրող գաղտնի գործողության մանրամասները։ ՀԴԲ-ն հետևել է Մելանյա և Բարոն Թրամփների տեղաշարժերին, այդ թվում՝ օդանավի տեսակի և թռիչքի ճշգրիտ ժամի վերաբերյալ տվյալներին՝ Մար-ա-Լագոյում խուզարկության համար հարմար պահ ընտրելու նպատակով։
Բացի այդ, 2023 թվականին ՀԴԲ-ն իրական ժամանակում գաղտնալսել է Սյուզի Ուայլսի հեռախոսը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Թրամփի քաղաքական շտաբը, իսկ այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն է։ Փաստաթղթերի համաձայն՝ արձանագրվել են նրա զանգերը փաստաբանների, խորհրդականների և լրագրողների հետ։
Սպիտակ տունը տեղի ունեցածը որակել է որպես «իշխանության ամոթալի չարաշահում» և «քաղաքական հակառակորդների նկատմամբ լրտեսություն»։