Կառավարությունը կփոխհատուցի վիրավոր զինծառայողների արտերկրում բուժվելու ծախսերը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական բյուջեից փոխհատուցել վիրավոր զինծառայողների՝ արտերկրում բուժվելու ծախսերը:
Ըստ վարչապետի` Պաշտպանության նախարարությունն իր ծախսերի հաշվին պետք է դա աներ, բայց փաստորեն կառավարությունը վերցնում է իր վրա բոլոր այն զինծառայողների բուժման ծախսերը, որոնց բուժումը պետք է անցկացվի հանրապետությունից դուրս:
Բուժման գումարը զինծառայողի համար ներառում է օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժումը՝ ներառյալ հետվերականգնողական բուժումը, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը: