Վրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըՈւկրաինայում իրավիճակը զարգանում է ոչ դեպի հակամարտության ավարտի ուղղությամբ. ՌուբիոԲացվել է ամերիկահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցադրություն՝ Հայկ Դեմոյանի հավաքածուից բացառիկ լուսանկարներովՄենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ Հայկ ՄամիջանյանՈ՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրըԻրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե ՄելիքյանԻրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին իմպիչմենթ է սպառնում«MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ տղամարդը մահացել է
Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով, իսկ որդին՝ մեղավոր ճանաչվել
ԱԺ-ում ՔՊ-ականները արշավ են սկսել Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ. ՈւՂԻՂTRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)Դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է. ՌուբինյանՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց
ՔՊ-ն կզբաղվի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցերով
Գոռում եմ, որովհետև դուք էլ եք այստեղից գոռում, ինչքան կգոռաք, այնքան կգոռանք. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականներինՇիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Ֆրանսիայում բողոքի ցույցերի շրջանակում արգելափակվել է 1 800 դպրոց. կան հարյուրավոր ձերբակալված աշակերտներՍպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրդիականացվում և բարեկարգվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑՄարդուն ասեիք՝ գյուղում թուրք կա, որ մարդը իր տուն չմտներ. ներողություն խնդրեք, որ սահմանը ծակ է. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը. Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրենԹելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի ՔՊ խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես. Ղազարյանը՝ ՌուբինյանինԻնչո՞ւ է 3 օր պահանջվում, որ Հայաստանի քաղաքացին իմանա, որ հարևան պետության զինծառայողը ներթափանցել է Հայաստան․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի։

Սանահինում է ամփոփված «Թագավոր Հայոց» և «Հայոց Շահնշահ» Զաքարե Զաքարյանը։

Մի մարդ, ով մերժեց դավաճանությունն ու ուրացումը, վառ պահեց ազգային ու պատմական հիշողությունը,  չհրաժարվեց հայրենիքը ազատագրելու գաղափարից՝ Հայաստանը մաքրելով օտար նվաճողներից։

Նա հանդիսացավ ամբողջական Հայաստանի խորհրդանիշը. ոչ պատմական ու ոչ իրական, այլ՝ ամբողջական։

Հայաստանում իշխող վարչակարգը առաջ է մղում Զաքարե Զաքարյանին խորթ «իրական Հայաստանի» տեսլականը, որը նպատակ ունի ջնջել հայի պատմական հիշողությունը։

Մտածում եմ, եթե Զաքարե Զաքարյանն էլ քպ-ականների նման մտածեր, 1045-ի Անիի անկումից հետո 1199-ին չէր ազատագրի Անի մայրաքաղաքը և թուրք-սելջուկներից չէր մաքրի մեր հայրենիքի մի մեծ հատված՝ Այրարատը, Արագածոտնը, Արցախը, Շիրակը, Սյունիքն ու Կարսը։

Զաքարեն ոչ միայն չուրացավ սեփական ազգին ու եկեղեցուն,այլ նաև մեծ եկեղեցաշինական գործունեություն է ծավալել ու նախաձեռնել է Լոռու/1205/ և Անիի/1207/ եկեղեցական ժողովները։

Նրան այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը։
Ի տարբերություն նիկոլիստների, Զաքարեն չի խզել կապը պատմական անցյալի հետ։

Ամբերդի ազատագրումից հետոո թողած արձանագրության մեջ, վկայակոչվում է Զաքարյանների սերումը հայկական Արծրունիներից, իսկ 1210-ի Հաղպատի արձանագրությամբ հաստատվում է Զաքարյանների կապը Բագրատունիների հետ։

Նա ազատագրել է ոչ միայն Անին, այլ նաև 1208-1209 թվականներին ազատագրել է Մանազկերտն ու Արճեշը։
Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին։

Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Զաքարյանի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։

Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։

Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։

Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։

Կրել է Բագրատունիների «շահնշահ» տիտղոսը, անվանվել «թագավոր Հայոց», «կեսար», «ինքնակալ»։

Վրաստանի դաշնակից պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։

Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։

Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։
Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։

Զաքարեն պատմական հիշողության ու հայոց վրեժի կրող է եղել։

Նա 1200-ականների սկզբին, 500 տարի անց, հայ նախարարների վրեժն է լուծել օտար նվաճողներից։

Հայտնի է, որ 703-705թթ. օտար նվաճողները խաբեությամբ Նախիջևանի Խրամ գյուղի եկեղեցում այրում են շուրջ 500 հայ նախարարների։

Նույնկերպ 500 տարի անց Արդեբիլի էմիրի և օտար նվաճողների հետ վարվում է Զաքարե Զաքարյանը՝ վրեժ լուծելով հայ ազգի թշնամիներից։

Հասկանու՞մ եք, 5 դար անց …

Իսկ Նիկոլը 5 տարի էլ չդիմացավ եւ 2022-ի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում։

Զաքարեն երբեք չհակադրեց պատմական ու իրական Հայաստանը, նրա համար կար մեկ Հայաստան՝ Աստծուց տրված հայրենիք։

Ճանաչեք Հայաստանն ու հայ ազգի իրական հերոս-արքաներին, որոնց մեջ իր արժանի տեղն ունի Զաքարե Զաքարյանը։ Այցելեք Սանահին Զաքարե Զաքարյանի շիրիմին ու ստացեք մեր նախնիների ոգու ուժը, որպեսզի չդառնաք ապազգային ու հակապետական պրոպագանդայի զոհը»,- գրել է նա։