Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրըԻրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե ՄելիքյանԻրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին իմպիչմենթ է սպառնում«MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ տղամարդը մահացել է
Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով, իսկ որդին՝ մեղավոր ճանաչվել
ԱԺ-ում ՔՊ-ականները արշավ են սկսել Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ. ՈւՂԻՂTRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)Դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է. ՌուբինյանՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց
ՔՊ-ն կզբաղվի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցերով
Գոռում եմ, որովհետև դուք էլ եք այստեղից գոռում, ինչքան կգոռաք, այնքան կգոռանք. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականներինՇիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Ֆրանսիայում բողոքի ցույցերի շրջանակում արգելափակվել է 1 800 դպրոց. կան հարյուրավոր ձերբակալված աշակերտներՍպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրդիականացվում և բարեկարգվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑՄարդուն ասեիք՝ գյուղում թուրք կա, որ մարդը իր տուն չմտներ. ներողություն խնդրեք, որ սահմանը ծակ է. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը. Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրենԹելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի ՔՊ խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես. Ղազարյանը՝ ՌուբինյանինԻնչո՞ւ է 3 օր պահանջվում, որ Հայաստանի քաղաքացին իմանա, որ հարևան պետության զինծառայողը ներթափանցել է Հայաստան․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ձևավորմանը և աշխատանքներին
Գագիկ Ծառուկյանի քրգործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
Մեր սահմանները սարքել են «проходной двор», դրա փոխարեն եկել կեղծ օրակարգով ուզում են սնեն բոլորին. Մանուկյան (տեսանյութ)Պահանջում ենք Վասակ Դարբինյանի Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե»Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման. կան վիրավորներ
Դու շատ ես խառնում արդեն, պարոն Ռուբինյան․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Ես ոչ մեկին չեմ ծեծել. ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե ՂալումյանՓոխեք էդ մարդուն, չի կարում, չի ձգում, ինքն էլ գիտի, դուք էլ գիտեք. Կարապետյանը՝ Պապիկյանի մասինԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանgnւ հանձնումն առավել անձայն իրականացնելու համար. ԱբրահամյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի. Նարեկ Կարապետյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներԵրկակի ստանդարտներ են՝ խոսում են ընդդիմադիրներից, բայց չեն նկատում բոլորի տուն-տեղի մասին ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի լուրեր տարածող անձին. Վարդևանյան (տեսանյութ)Իսպանիայում ցույցերը շարունակվում են. բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև«Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի». Գրիգորյանը՝ Ղալումյանին. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել (տեսանյութ)
Չախոյանի ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը. ընդդիմադիրները սկսեցին խփել սեղաններին (տեսանյութ)Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը (տեսանյութ) «Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց ՌուբինյանինԵրբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Եթե խաղաղություն չլիներ՝ Ադրբեջանը չէր տեղեկացնի, որ զինվոր է անցել սահմանը. Ռուբինյանն ասաց, որ մինչ այս՝ էլի են նման դեպքեր եղել (տեսանյութ)
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումըԲա մարդը, եթե մեկի տուն է մտել, կրակել՝ հանցագործություն է. Ռուբինյանն ադրբեջանցու կողմից սահման հատելը երկրի անվտանգություն հարց չի դիտարկում (տեսանյութ)COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելուԴու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս (տեսանյութ)
Ծեծկռտուք ու լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո․ ԱԺ նախագահն անհաղորդ էր մնացել (տեսանյութ)
Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոնԳրքի շնորհանդեսին մասնակցելու համար պետք չի ԱԺ նախագահ լինել, եթե չեք ուզում՝ ինչի՞ եք Ձեզ տանջում. Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
Տեսանյութ

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։  

Փաշինյանը հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին՝ ընդգծելով, որ համաժողովի անցկացումը տրամաբանական է  Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին ստորագրելուց հետո. «Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչպես այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթերով կամ փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է։ Եվ ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ կառավարությունների կողմից  բացված տարածքը լցնել իրական կյանքով»։ 

Անդրադառնալով  տնտեսությանը, գործարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ  համաժողովի քննարկումների ընթացքում արծարծված մտքերը կթևակոխեն զարգացման հաջորդ փուլ և կդառնան կոնկրետ պայմանավորվածություններ։

«Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ։ Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու: Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծեր, և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի ուժեղանալու է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում, TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, սպասվում է  Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի հաստատմանը,  հյուսիս-հարավ ճանապարհային նախագծի իրագործմանը,  երկաթուղուն զուգահեռ արևելք-արևմուտք նույն ուղղությամբ ճանապարհների բացմանը.  «Ինչ նկարագրում եմ այն է, ինչ ճշգրտորեն ՀՀ Կառավարությունը հաստատել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ, իհարկե, այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են հնարավորությունները նավթամուղի, գազամուղի կառուցման, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում»։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը տրանսպորտային առումով ավելի են մոտենում իրար և  ճիշտ պահն է քննարկելու, թե ինչ հնարավորություններ կան, որոնք կարող են օգտագործվել։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ ցանկացած տնտեսական զարգացում իր հետ բերում է նոր տնտեսական զարգացում։ «Առավել հաջող են այն երկրները, որոնց տնտեսական աճը շարունակական է և հետևողական։ Նախորդ հինգ տարիներին պլանավորել էինք ՀՀ-ում միջինում 7% տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինում 7.9%. տնտեսական աճ։ Այսինքն՝ ամեն 7.9% -ն արդեն իսկ ավելացել է նախորդ տարվա 7.9% -ի վրա։ Ընդհանուր առմամբ, 2025 թ. ՀՀ  համախառն ներքին արդյունքը 2018 թ․–ի համեմատ աճել է շուրջ 53% -ով՝ նկատի ունենալով նաև ՔՈՎԻԴ-ի համընդհանուր անկումային տարին։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորել ենք միջինում տարեկան 6% տնտեսական աճ ապահովել։ Եվ նաև ռազմավարական մի շարք ուղղություններ ունենք։ Այդ ռազմավարական ուղղություններից մեկի մասին ասացի՝  տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, բայց նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա։ Մասնավորապես՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորում ենք վերականգնվող էներգետիկայի տեմպը ոչ միայն պահել, այլ  վերականգնվող էներգետիկան ինստիտուցիոնալ առումով ավելի հուսալի դարձնել մեր տնտեսության և պետության համար»,-ասել է երկրի ղեկավարը։

Փաշինյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»–ը Հայաստանի Հանրապետության մասին Կառավարության ռազմավարական պատկերացումն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության  համատեքստում ընդգծել է դեպի ՀՀ զբոսաշրջիկների հոսքերի աճի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ահռելի զարգացումներ են արձանագրվել նաև  արհեստական բանականության ոլորտում։

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները   առաջիկայում  կարձանագրվեն տնտեսության ոլորտում և կստեղծեն այդ հաջողություններով  ուրախանալու հնարավորություններ։

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ Կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։ Համաժողովի ընթացքում քննարկվել են  կապիտալի հասանելիությունը, ներդրումների ներգրավումը և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում ներդրումների և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։