Ֆրանսիայում բողոքի ցույցերի շրջանակում արգելափակվել է 1 800 դպրոց. կան հարյուրավոր ձերբակալված աշակերտներ
Ֆրանսիայում 1 800 միջնակարգ դպրոց արգելափակվել է շարունակվող աշակերտական բողոքի ցույցերի շրջանակում։
Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ավագ դպրոցի աշակերտների արհմիությանը։
«1 800 միջնակարգ դպրոցների աշխատանքը կաթվածահար է․ դրանց աշխատանքը կա՛մ արգելափակված է, կա՛մ այնտեղ ցույցեր են անցկացվում։ Մոբիլիզացիայի մակարդակը նոր ռեկորդ է սահմանել», — ասվում է արհմիության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինը սոցիալական ցանցերում հայտնել է, որ այսօր առավոտյան հանդիպել է դատախազների հետ՝ քննարկելու դպրոցականների ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնության և վնաս պատճառելու դեպքերի առնչությամբ դատական գործընթացները։
Նա նշել է, որ ընդամենը չորս անչափահասների նկատմամբ կիրառվել է 14 նախնական կալանք, ինչը, նրա խոսքով, այլընտրանք է ազատազրկմանն ու ծնողներին պատասխանատվության ենթարկելուն։