Մեր սահմանները սարքել են «проходной двор», դրա փոխարեն եկել կեղծ օրակարգով ուզում են սնեն բոլորին. Մանուկյան (տեսանյութ)
«Ողորմի ձեր բարեկրթությունը»,- ԱԺ-ում օրակարգի վերաբերյալ իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամաոր Մեսրոպ Մանուկյանը՝ ակնարկելով րոպեներ առաջ ՔՊ-ական պատգամավորների հարձակումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա։
Հիշեցնելով, որ Աժ օրակարգում ընդամենը երկու հարց կա՝ օրենքով Հանրային ծառայողի օր սահմանելը և Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելը՝ Մանուկյանը նշեց.
«Շաքիի դեպքերից հասարակության ուշադրությունը շեղելու համար, որ մեր սահմանները սարքել են «проходной двор», դրա փոխարեն եկել կեղծ օրակարգով ուզում են սնեն բոլորին․ Էդ ձեր ՊՊԾ աշխատողները, որ գալիս, թռնում ակնոց են պոկում, դրա փոխարեն թող գնան սահմանները պաշտպանեն նույն ջանասիրությամբ»։
ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն ընդհատեց մանուկյանին, ինչի հետևանքով վերջինս գոռաց նրա վրա։
Նիստը Նախագահող Ռուբեն Ռուբինյանն էլ հորդորեց զսպել հույզերը։
Մանուկյանը շեշտեց, որ Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ձևավորելու նախագիծը կեղծ է և հակասահմանադրական։
«Ակնհայտ էր. որ գլխավոր սադրողը ՔՊ-ական էր և գլխավոր հերոսն էլ գլխավորի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր»,- ասաց Մանուկյանը:
«Երբ ասում ենք կեղծ օրակարգ է, նկատի ունենք, որ թերթերում սուտ բաներ են տպում եկեղեցու վերաբերյալ, հետո սկսում են սուտը հերքել, դառնում են իրենց տրոլինգի հաճախորդ, հետո բերում են օրակարգային հարց և փորձում շեղել հասարակության ուշադրությունը»։
Ընդդիմադիր պատգամավորը տարակուսեց, որ նիստին ներկա չեն պաշտպանության նախարարաը և ԱԱԾ տնօրենը, որպեսզի բացատրեն թե ինչու գյուղացուն չեն տեղեկացրել 15 կմ ՀՀ սահմանից ներս ներթափանցած ադրբեջանցու մասին։
Մանուկյանն անթուլատրելի համարեց ՀՀ քաղաքացու վրա կրակող ադրբեջանցուն մոլորված և ադրբեջան անցած հայ զինվորի հետ զինվորին նույն հարթության վրա դնելը։
«Եկեղեցու կեղծ օրակարգը բերել են անվտանգային լուրջ օրակարգից ուշադրությունը շեղելու համար։ Իրենք սուտը տարածում են մամուլում, դառնում ստի հաճախորդ և վերջում էլ որպես «կարևորագույն հարց» բերում են ԱԺ»,- եզրափակեց Մնուկյանը։