Գագիկ Ծառուկյանի քրգործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերվող քրեական գործը հոկտեմբերի 2-ին մուտքագրվել է դատարան և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին NEWSPRESS.am-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ) և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքների կատարման մեջ։
Գագիկ Ծառուկյանի հետ գործով անցնող Սեդրակ Առուստամյանը, Համլետ Թումանյանը, Արթուր Դալլաքյանը,
Արբի Խաչատրյանը, Ռոմա Կարապետյանը, Սինա Աբդոլմանաֆ Միարին, Վեդի Խաչատուրյանը ևս, ինչպես Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ են, Աշոտ Զարիկյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ։