Իսպանիայում ցույցերը շարունակվում են. բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև
Բնակարանային ճգնաժամի պատճառով Բարսելոնայում տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, գրում է Pais-ը։
Թերթի տվյալներով՝ ցույցի ավարտից հետո իրավապահները մասնակիցներին պահանջել են ցրվել, սակայն վերջիններս սկսել են ապակե շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև հրկիզել աղբի տարաները։
«Ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի։ 28 ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել», — նշվում է հրապարակման մեջ։
Վերջին օրերին Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ցույցեր են անցկացվում։