ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. ՈւՂԻՂՈր դաշտում է խաղալու Պալաչը. «Հրապարակ»
Աշոտ Մինասյանն ազատվեց կալանքից
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը
Մամուլ

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպայի խորհրդարանական ասամբլեայի (ԵԽԽՎ) պատվիրակ Դամիեն Կոտյեի հրապարակած աղմկահարույց զեկույցը, չնայած իր փափուկ ու դիվանագիտական ձևակերպումներին, ըստ էության բացահայտեց այն ապօրինությունների շղթան, որոնց պայմաններում ընթացել են վերջին ընտրական գործընթացները:

Փաստաթղթում արձանագրված իրողությունները հստակ ցույց են տալիս, որ ընտրությունները կազմակերպվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ուղղակիորեն կաշառելու փորձերի և ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառված լայնամասշտաբ ճնշումների ֆոնին: Հավելենք նաև, որ այս ընտրարշավի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ իշխանական մեքենան դեռ նախընտրական փուլի մեկնարկից առաջ էր դիմել ծայրահեղ քայլերի։ Դեռ ընտրություններից առաջ ապօրինաբար կալանավորվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Սրանից հետո իշխանություններն իրենց ողջ արսենալն ու պատժիչ մեքենան ուղղեցին կուսակցական ակտիվի դեմ. առանցքային տարածքային կառույցների ղեկավարները, հարյուրավոր ակտիվիստներն ու քարոզարշավը կազմակերպող հիմնական դերակատարները զանգվածաբար ենթարկվեցին խուզարկությունների, ձերբակալությունների, տնային կալանքների ու բանտարկությունների։ Նպատակը մեկն էր՝ կազմալուծել կուսակցության նախընտրական ապարատն ու խաթարել քարոզարշավի բնականոն ընթացքը։ Սակայն անգամ առաջնորդի բանտարկության, կառույցների չեզոքացման և պետական մեքենայի աննախադեպ ճնշման պայմաններում «Ուժեղ Հայաստանին» հաջողվեց արձանագրել խոշոր ու պատկառելի արդյունքներ՝ հավաքելով զանգվածային քվեներ։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) խորհրդարանից դուրս թողնելու գործընթացին։ ԲՀԿ-ն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը և երաշխավորված անցնում էր խորհրդարան, սակայն մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչելու միջոցով նրա ցուցանիշը արհեստականորեն հասցվեց 3,99 %-ի։ Ընտրական սահմանադրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, նման իրավիճակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր նշանակել վերաքվեարկություն։ Սակայն ԿԸՀ-ն շրջանցեց օրենքի պահանջը։

Այս վարքագիծը պատահական չէր, քանի որ ԵԽԽՎ դիտորդները հատուկ արձանագրել են ընտրական ապարատի քաղաքականացվածությունը:

Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները համալրված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտորեն փոխկապակցված անձանցով, իսկ ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՔՊ հիմնադիր անդամ Վահագն Հովակիմյանը։ Բացի այդ, իշխանությունը լայնորեն կիրառել է «սոցիալական կաշառքի» մեխանիզմը։ Ընտրություններից անմիջապես առաջ հայտարարված թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրական ծրագրերն ու սոցիալական փաթեթները դիտորդների կողմից որակվել են որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրողների քվեները գնելու փորձեր։

Ամփոփելով՝ ԵԽԽՎ զեկույցում շարադրված փաստերի և դրա վերջում տրված «ընդհանուր առմամբ դրական» եզրակացության միջև առկա է ակնհայտ դիսոնանս։ Իսկ գլխավոր արձանագրումն այն է, որ իշխանական ողջ ապարատի, ուժայինների ու տոտալ ճնշումների պայմաններում ընդդիմադիր ճակատը կարողացավ այնպես անել, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան կորզել բացարձակ հաղթանակ և, ըստ էության, չհաղթահարեցին նույնիսկ 50 %-ի շեմը։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում քաղաքական այս ամբողջ պատկերի արդյունքում։ Ռուսաստանը պետական մակարդակով, ըստ էության, չի ճանաչել ընտրությունների արդյունքները և չի շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրի» այդ, այսպես կոչված, «հաղթանակը»։ Մյուս կողմից, չնայած արևմտյան մի շարք առաջնորդներ սկզբում շտապեցին շնորհավորել ու ընդունել արդյունքները, Եվրոպան աստիճանաբար սկսել է հրապարակել զեկույցներ ու հայտարարություններ, որոնք լուրջ կասկածի տակ են առնում ընտրությունների լեգիտիմությունը։ Ակնհայտ է, որ առաջիկայում քաղաքական ճնշումների, ապօրինի կալանավորումների ու բանտարկությունների թեմաները տարբեր միջազգային խողովակներով դառնալու են քննության առարկա։

Փաշինյանն ու իր թիմը գնալով ավելի խորն են խրվում աշխարհաքաղաքական ու ներքաղաքական փակուղու մեջ. մի կողմից՝ Ռուսաստանի հետ օրեցօր սպառվող ու վատթարացող հարաբերություններ, մյուս կողմից՝ Եվրոպայում նրանց նկատմամբ աստիճանաբար աճող անվստահություն, և որ ամենակարևորն է՝ ներքին լեգիտիմության իսպառ բացակայություն՝ պետական լծակների ու բռնությունների միջոցով վերարտադրվելու պատճառով։ Գործող վարչախումբը փաստացի կորցրել է իշխանության լեգիտիմության բոլոր աղբյուրները՝ թե՛ ներքին (ժողովրդի աջակցություն), թե՛ արտաքին (աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններ): Սա վկայում է, որ առաջիկա քաղաքական գործընթացներում ծանրակշիռ ու լուրջ միավորները լիովին ընդունակ են վերցնելու օդից կախված այս իշխանությունն ու երկրում իրականացնելու արմատական փոփոխություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում