Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վճռաբեկ դատարանի որոշումը ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելու միջոց է․ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Մամուլ

ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից մեկնարկող ԱԺ հերթական նիստերը խոստանում են շատ թեժ լինել։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ են դրել ամեն գնով ԱԺ-ում ստեղծել եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովը ու այդ հանձնաժողովի միջոցով եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» անել ու դրանք հրապարակել։

Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկվել է ընդամենը երկու նախագիծ։

Առաջինը կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է։ Դրանով նախատեսվում է օրենքում լրացում կատարել՝ հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու վերաբերյալ։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Այս հարցն այսօր արդեն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։

Երկրորդ և առավել ուշագրավ հարցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն է։

ԱԺ նախագահի հայտարարության համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովն արդեն իրավունքի ուժով ստեղծված է՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։ Այժմ խորհրդարանը պետք է որոշի դրա անդամների թիվը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի հեղինակները 39 ՔՊ-ական պատգամավորներն են։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Արայիկ Հարությունյան, Արման Եղոյան, Հասմիկ Հակոբյան, Սիսակ Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Բաբկեն Թունյան, Հակոբ Սիմիդյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Արաքսյա Վարդանյան, Լուսինե Բադալյան, Քնարիկ Հարությունյան, Սարիկ Մինասյան, Նարեկ Գրիգորյան, Սերգեյ Բագրատյան, Սարգիս Խանդանյան, Ծովինար Վարդանյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Սուրեն Հովհաննիսյան, Տրդատ Սարգսյան, Սյուզաննա Սայադյան, Նարեկ Ղահրամանյան, Ռուզաննա Երեմյան, Տարոն Չախոյան, Նարեկ Բաբայան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Վոլոդյա Հակոբյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան, Ալեքսեյ Սանդիկովը։

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի նպատակն, ըստ նախագծի՝

  • Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով առաջացած, իշխանության ձևակերպմամբ, «ճգնաժամը»,
  • հոգևորականների բարեվարքության, խախտումների և պատժելիության դեպքերը,
  • Եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության և հարկային պարտավորությունների հարցերը,
  • Եկեղեցու ինքնակառավարման համակարգում Ազգային-եկեղեցական ժողովների, Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցիչների ժողովների պատշաճ գումարման հարցերը,
  • Եկեղեցու կողմից տիրապետվող կամ տնօրինվող գույքի իրավական կարգավիճակը,
  • Եկեղեցու և պետական իշխանության տարածքային ու բարեփոխումների քաղաքականության հետ կապված հարցերը,
  • ինչպես նաև Հայաստանում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նահանջիկ» կառույցի հետ կապված խնդիրները։

ArmLur.am-ի հրապարակման համաձայն՝ քննիչ հանձնաժողովը նախատեսվում է ձևավորել 11 անդամից՝ 7 ՔՊ-ական և 4 ընդդիմադիր պատգամավորից, իսկ հանձնաժողովը կգլխավորի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։

Նախատեսվում է նաև, որ հանձնաժողովը կկարողանա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան անձանցից գրավոր ու բանավոր հայտարարություններ։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը նախատեսվում է մինչև վեց ամիս։

Սա, իհարկե, իշխանությունների գլխավոր նպատակն է լինելու ԱԺ առաջիկա քառօրյանում։ Իսկ ընդդիմադիրներն էլ, ըստ մեր տեղեկությունների, հաշտ չեն լինելու այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրները նպատակ ունեն շատ կոշտ արձագանքել այս հանձնաժողովի ձևավորմանը։ Նշենք, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հրաժարվել են ՔՊ-ի ստեղծած հանձնաժողովում աշխատել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։