Իրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ֆոնին Լոս Անջելեսը և Սան Դիեգոն կարող են հայտնվել ոչնչացման սպառնալիքի տակ։
Այս մասին նա ասել է Նեբրասկա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքին:
Խոսելով Իրանի նկատմամբ հաղթանակի հասնելու անհրաժեշտության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի հետ կապված ծախսերը փոքր գին են ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության համար։
«Նրանք կարող են ոչնչացնել քաղաքը, թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն։ Սա շատ փոքր գին է, որը ստիպված ենք վճարել», — ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Թրամփը չի հստակեցրել, թե իր կարծիքով կոնկրետ ով կարող է հարձակվել այդ քաղաքների վրա և ինչի վրա է հիմնված նման գնահատականը։
ԱՄՆ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի՝ հայտարարելով, որ այն արդեն գրեթե ավարտված է: