Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Հայաստան
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ԱԳՆ հաղորդած տեղեկություններով՝ Սերգեյ Լավրովին կընդունի Սերժ Սարգսյանը, իսկ ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն ու համատեղ մամուլի ասուլիսը:
Այս այցելության շրջանակներում Լավրովը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ: