«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում «Երևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 58 հասցեից «դանակահարություն պարանոցի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտա 58 հասցեի մոտից Արաքսյա Ս․-ին մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նա խոստովանել է կատարվածի մասին և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։