Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին՝ Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց. Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՌուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավորԿյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր ՎազգենԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալՍահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք. . Անդրանիկ Քոչարյանը՝ Շաքիի դեպքի մասին
Ինչպես են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռուբեն Ռուբինյանի երեխային մկրտում (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը տեսակապային խորհրդակցություն է անցկացրել զինվորական կարգապահության թեմայով (տեսանյութ)«Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախոտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել
Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան (տեսանյութ)
Հասարակություն

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ։ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ մրցույթը հայտարարել է թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը։ Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 26-ը՝ ժամը 18։00-ն ներառյալ։

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ունենա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն և տիրապետի հայերենին։

Պահանջվում է առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման ու համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում։ Հաշվի է առնվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքը։

«Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման և հարցազրույցի։ Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»-ի հիման վրա։ Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության»,- նշված է հայտարարությունում։

Հաղթող կճանաչվի հարցազրույցի անցողիկ շեմը հաղթահարած այն հավակնորդը, որը մրցութային խորհրդի անդամների տված միավորների հանրագումարով կստանա առավելագույն միավոր։

Հավակնորդները պետք է ԱԺ աշխատակազմ ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն, երկու գունավոր լուսանկար, կրթությունն ու անհրաժեշտ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթեր, բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ և հայտարարությամբ պահանջվող մյուս փաստաթղթերը։ Պահանջվում է նաև որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին գրավոր հայտարարություն։

Փաստաթղթերը կարելի է հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով՝ Երևան, 0095, Բաղրամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին հասցեով։ Փոստով ուղարկված փաստաթղթերը ժամկետում ներկայացված կհամարվեն, եթե ԱԺ աշխատակազմը դրանք ստանա մինչև վերջնաժամկետի լրանալը։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ Գյուլնարա Մովսիսյանին՝ (+374 11) 513627 կամ (+374 98) 16 30 40 հեռախոսահամարներով։