Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 361.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.74 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.3 դրամ (նվազել է 1.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 360–360.5 դրամով, վաճառվում է 363-365 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 399-402.5 դրամով, վաճառվում է 408–413.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.96–4.07 դրամով, վաճառվում է 4.25–4.42 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 360 դրամով, վաճառվում՝ 363 դրամով:
Եվրոն գնվում է 400–401 դրամով, վաճառվում է 407–411 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00–4.02 դրամով, վաճառվում է 4.12 դրամով: