Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում են
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ահազանգել են, որ մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով հայտնվել են պատանդի կարգավիճակում
Shamshyan.com-ի զրույցում վարորդներից մեկը որն ըստ իր խոսքերի ներկայացնում էր բոլորի կարծիքը, ասում էր.
«Մեկ ամիս է՝ Լարսի ռուսական կողմում կանգնել ենք բեռներով, ոչ բեռնատարների տերերն են կարողանում գումար ուղարկել, ոչ մենք ենք կարողանում մնալ, դիզվառելիքն էլ վերջացել է, գնում, բերում ենք, որ գոնե կարողանանք տաքանալ, ու չգիտենք ինչ անել։ Մոտ 30-40 բեռնատար կա այս պահին կանգնած, որոնք բարձված են կոնյակով»։