Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրեր
Եմենի հարավ-արևմուտքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Զուբաբ քաղաքում կառավարամետ ուժերը վերահսկողության տակ են վերցրել օդանավակայանը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եմենի բանակի ներկայացուցիչ Մաջիդ ան-Նազիլին։
«Զուբաբի օդանավակայանն անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- գրել է նա։
Ան-Նազիլիի խոսքով՝ կառավարամետ ուժերին հաջողվել է նաև կտրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող երկու խոշոր բնակավայրերը՝ Զուբաբն ու Էլ-Մոխան միմյանց կապող ճանապարհը և վերահսկողության տակ վերցնել այն։
«Զուբաբի շրջանում հութիների շարքերում շրջափակված հարյուրավոր զինյալներ հանձնվել են կառավարական ուժերին»,- հավելել է բանակի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Եմենի բանակը հայտարարել էր, որ հութիների դեմ հանգստյան օրերին սկսված գործողության ընթացքում վերահսկողություն է հաստատել Զուբաբի շրջանի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող այլ տարածքների նկատմամբ։