Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախի
Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է, որ Եմենում հարվածներ են հասցվել հութիների ավելի քան 300 կարևոր թիրախների։
Ինչպես փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը, այս մասին հայտնել են կոալիցիայի ներկայացուցիչները։
«Մենք շուրջօրյա օդային աջակցություն ենք ցուցաբերում ցամաքում գործող եմենյան զինված ուժերին»,- հեռուստաալիքի եթերում հայտարարել է կոալիցիայի միացյալ ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրք ալ-Մալիքին։
«Շարժվող թիրախների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»։
Նա հավելել է, որ այսօր առավոտյան «Եմենի լուսաբաց» գործողությանը մասնակցել է ավելի քան 100 կործանիչ։