Իսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրելԷլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարարԱրարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները Թեհրանում. կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցըՀայաստանի հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղումԱզատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ
Երեխայի իրավունքների պաշտպանության ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է․ ՄԻՊ
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն ՄխիթարյանԿանանց Հայաստանի թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում․ թիմի կազմը1989թ. Թբիլիսիում Տիգրանաշենի հարցով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան
«Դիլիջան» ԲԿ է տեղափոխվել 72-ամյա կնոջ դի. նա ունեցել է գանգուղեղային վնասվածք
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոնՄեզ անհրաժեշտ է կրթություն, որը ձևավորում է մտածող, ինքնուրույն և փոփոխություններին պատրաստ մարդ. ԿԳՄՍ նախարարԴատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՖրանսիայում ցուցարարները ջարդուփշուր են արել տասնյակ ուսումնական հաստատություններՎարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցում նշվեց վերաօծման 7-րդ տարեդարձըԱղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս ԶարգարյանՁեր անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքը արժանի է հանրության բարձր գնահատությանն ու սերունդների երախտագիտությանը․ Էդուարդ Բաբայանը՝ ուսուցիչներին44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան
Ոչ սթափ վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգ առ» հրահանգին և կրակել է նրանց ուղղությամբ․ 2 պարեկ վիրավորվել է
Ադրբեջանում նշել են, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղն ադրբեջանական է
Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկովԼույս չի լինի Երևանի 9 վարչական շրջանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Քաղաքականություն

«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ

Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Իլհամ Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են:

Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի բռնապետ ղեկավար Իլհամ Ալիևը հերթական հայատյաց ու իր ագրեսիվ երազանքները արտահայտող ելույթն ունեցավ իշխող Յենի Ազերբայջան կուսակցության 8-րդ համաժողովի ժամանակ։ Իբր ներկուսակցական հարցերին նվիրված այս ելույթում նա Հայաստան ու հայեր բառերը հիշատակել է 26 անգամ։ Երկու անգամ կիրառել է իր կողմից շատ սիրված թշնամի տերմինը։ Մեկ դրվագում, որը նաև տեսանյութի տեսքով տեղադրել էր իր X-ի հարթակում, խոսում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վերաբերյալ իր ագրեսիվ ֆանտազիաների մասին։

Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը, բառացի ասել է Ալիևը։ Ինձ համար սա ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն է իր չիրագործված զավթողական հույզերի մասին, որոնք այսօր կազմում են Ադրբեջանի հանրակրթական ուսուցման մասը։

Սա էլ մի կողմ։ Մի դրվագում Ալիևը անում է մի արտահայտություն, որը շատ տիպիկ է նացիստական ենթատեքստի ու Ցեղասպանության նախապատրաստման համար։ Բառացի մեջբերում եմ ելույթի այդ հատվածը․ Մեր ժողովուրդը բախվեց հայերի ապերախտությանը։ Այսինքն՝ ավագ սերունդը, հավանաբար, լավ է հիշում նրանց քաղցր խոսքերը, ի պատիվ մեզ բարձրացված կենացները, ադրբեջաներենով նրանց սահուն խոսքը և նույնիսկ նամազ կատարելը։

Ի՞նչ եղավ արդյունքը։ Նրանք տեսան, որ մենք մի փոքր թուլացել ենք, տեսան, որ սայթաքել ենք, և մեզ թիկունքից հարված հասցրին։ Սա նրանց պատմության մեջ առաջին դեպքը չէ։ Նրանք նույնը արել էին մեկ դար առաջ՝ մեկ այլ վայրում։ Ուստի մենք երբեք չպետք է մոռանանք սա, պետք է զգոն մնանք և միշտ՝ ամեն օր, նրանցից տասնապատիկ ավելի ուժեղ լինենք։ Ինչպես այսօր է, այնպես էլ վաղը կլինի․․․։

Դեռ մի կողմ եմ դնում այն, որ այս տեքստն արտաբերվում է մեկի կողմից, ով սկսել է ագրեսիվ պատերազմ և իրագործել էթնիկ զտում։

Մեզ թիկունքից հարված հասցրին ձևակերպումը անթաքույց նացիստական ենթատեքստ ունի։ Այն բխում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածված դավադրության տեսությունից, որը գերմաներեն հայտնի է որպես Dolchstoßlegende (թիկունքից հարվածի լեգենդ)։ Պատմաբանների շրջանում լայնորեն ընդունված է այն տեսակետը, որ թիկունքից հարվածի լեգենդը (Dolchstoßlegende) ուղղակիորեն ստեղծել է Հոլոքոստի գաղափարական և հուզական հիմքը։

Այսինքն՝ Վաշինգտոնում խաղաղության պայմանագիրը նախաստորագրած այս բռնապետը, որը իբր պարտավորվել է դատապարտել և պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության․․․ և այլ վատ բաների դեմ, այդ նախաստորագրումից մեկ տարի անց անում է նացիստական հայտարարություններ հայերի հասցեին։ Չգիտի՞ Իլհամ Ալիևը դրա մասին։ Իհարկե, գիտի։ Նա նաև գիտի, որ Երևանում նստած ու Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազներն ու զավթողական ծրագրերը։ Իսկ այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը՝ դրանք կանխելու հստակ որոշմամբ, որի հնարավորությունը մենք ունենք այսօր…»,- նշել է նա: