Իսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրել
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտում կասկածելի անձի չեզոքացման մասին, երբ, ըստ բանակի, նա փորձել է ներթափանցել իսրայելական դիրքերը:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի բանակի զինծառայողները նկատել են կասկածելի անձի, որը փորձել է ներթափանցել Սիրիայի հարավում գտնվող անվտանգության գոտի: Արագ նույնականացումից հետո զինծառայողները կրակ են բացել և չեզոքացրել նրան»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի բանակի զինծառայողները չեն տուժել։