Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը մոտալուտ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ իտալական «Ռոման» լրջորեն հետաքրքրված է երիտասարդ ֆուտբոլիստի վարձակալությամբ և նրան դարձրել է հունվարյան գլխավոր տրանսֆերային նպատակը։
Նշվում է, որ հռոմեական ակումբի մարզական տնօրեն Դ’Ամիկոն բանակցություններում արդեն որոշակի առաջընթաց է գրանցել։ Ինքը՝ Էնդրիկը, և նրա հայրը կողմ են Իտալիայի մայրաքաղաք տեղափոխվելուն, որտեղ հարձակվողը կկարողանա միանալ իր հայրենակից Ուեսլիին։
Հնարավոր հեռանալու գլխավոր պատճառը խաղային պրակտիկայի խիստ պակասն է. Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին դաշտում անցկացրել է ընդամենը չորս րոպե։
«Ռեալի» ղեկավարությունն իր հերթին պատրաստ է դիտարկել վարձակալության տարբերակը՝ ֆուտբոլիստին կայուն խաղաժամանակով ապահովելու և նրա մասնագիտական աճը չկանգնեցնելու համար։