Խաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն
Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ կայացել է ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:
Երդման արարողության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է վարչապետին և Կառավարության անդամներին ու նշել.
Այսօր տրված երդումը բարձր պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների առջև։ Այն հավատարմության խոստում է պետականությանը, Սահմանադրությանը և օրենքներին:
Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն։ Ձեր աշխատանքի ամենակարևոր չափանիշն արդյունքն է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը, մարդկանց կյանքի բարելավումը և պետության ամրապնդումը»: