87 տարեկանում մահաgել է Կաշպիրովսկին
87 տարեկանում մահացել է խորհրդային հոգեթերապևտ, հիպնոզիստ և բժիշկ Անատոլի Կաշպիրովսկին։
Կաշպիրովսկին մեծ համբավ էր ձեռք բերել 1980-ականների վերջին «Հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու առողջապահական սեանսները» հեռուստահաղորդումների շնորհիվ։ Կենտրոնական հեռուստատեսությամբ նա անցկացրել է հոգեթերապիայի և հիպնոսի սեանսներ՝ հայտարարելով էկրանի միջոցով հեռուստադիտողների վիճակի վրա ազդելու հնարավորության մասին։ Նրա հաղորդումները ունենում էին միլիոնավոր հանդիսատես և դարձել էին խորհրդային հեռուստատեսության ամենանշանավոր երևույթներից մեկը։
rosbalt.ru-ն գրում է, որ վերջին տարիներին նա շարունակել է հայտնվել հանրության մեջ՝ անցկացնելով հանդիպումներ և առցանց հրապարակելով «առողջության սեանսներ»։