Կրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Հնդիկ սահմանապահները Փենջաբ նահանգում երկու երկրների սահմանին գնդակահարել են Պակիստանի երկու քաղաքացու, ևս մեկին՝ վիրավորել։
Այս մասին հայտնում են պակիստանյան և հնդկական լրատվամիջոցները։
Պակիստանի տվյալներով՝ զոհվածներն ու վիրավորը անզեն քաղաքացիական անձինք էին, որոնք սահմանային նշանից ընդամենը մի քանի քայլ այն կողմ էին անցել։