Սաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստում
Սաուդյան Արաբիան ծրագրում է Եմենում հութիների դեմ գործողություն իրականացնել։ Այս մասին Reuters-ին հայտնել են տարածաշրջանի և Արևմուտքի աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ քննարկվում է երկու տարբերակ՝ Կարմիր ծովում նավագնացության երթուղու անվտանգության ապահովում կամ մի քանի ուղղություններով հարվածների իրականացում։
Reuters-ի հաղորդմամբ՝ գործողությունը, ինչպես սպասվում է, նախատեսվում է առաջիկա շաբաթներին։ Այն կիրականացնեն եմենական ուժերը՝ Էր Ռիադի աջակցությամբ և ավիահարվածների կիրառմամբ։ Գործողության համար կարող է մոբիլիզացվել ավելի քան 100 հազար եմենացի զինծառայող՝ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ։
Գործակալության աղբյուրները այլ մանրամասներ, այդ թվում՝ գործողության հստակ ժամկետները, մասնակիցների կազմը և թիրախները, չեն հայտնել։