Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվել
Օմանի ափերի մոտ նավթով բեռնված տանկերի վրա հարձակում է իրականացվել։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային նավարկության համակարգման կենտրոնը:
Նշվում է, որ անհայտ արկը հարվածել է տանկերին՝ Օմանից չորս ծովային մղոն դեպի արևելք։
Անձնակազմն անվտանգ է, շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի արձանագրվել։