Սպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանցքային անդամները ամերիկյան առաջնորդի Քեմփ Դեյվիդի նստավայրում գաղտնի խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Իրանի դեմ հետագա քայլերը։
Այս մասին գրում է Axios կայքը՝ վկայակոչելով ամերիկացի երեք պաշտոնյաների։
Հրատարակությունը հիշեցնում է, որ նմանատիպ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի հունիսին՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ։
Խորհրդակցությունը վարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Մասնակիցների թվում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։
Ավելի վաղ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում չէր բացառել ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո Իրանի ռմբակոծությունների վերսկսման հնարավորությունը։