Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունը
Մամուլ

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով շարունակել Կաթողիկոսի հեռացման ուղղությամբ սկսված գործընթացը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային հայտարարություններ ու պահանջներ են հնչել Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ։ Սակայն Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել, և եկեղեցու ղեկավարի հեռացման հարցը չի ստացել իշխանությունների ակնկալած հանգուցալուծումը։

Այժմ գործընթացը տեղափոխվում է խորհրդարան։ ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Դրա ստեղծման մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հանձնաժողովի ձևավորման իրավական հիմքը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջն է։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կգլխավորի հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ հանձնաժողովը կունենա 11 անդամ՝ 7-ը ՔՊ-ից, 4-ը՝ ընդդիմությունից։ Իշխանական խմբակցությունը հայտարարել է, որ ցանկանում է աշխատանքները սկսել հաջորդ շաբաթվանից։

Ուշագրավ է, թե ում է ՔՊ-ն վստահում այս գործընթացի ղեկավարումը։ Արման Եղոյանը վերջին շրջանում աչքի է ընկել խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հետ սուր առճակատումներով։

Մասնավորապես, սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Քրիստինե Վարդանյանի հետ բանավեճի ժամանակ Եղոյանը հայտարարել էր, որ Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Այդ արտահայտությունը քննադատության էր արժանացել ընդդիմադիր պատգամավորի կողմից։

Եվ ահա այժմ հենց Եղոյանին է վստահվում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության խորհրդարանական գործընթացը ղեկավարելու պատասխանատվությունը։

Այս պատմության ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ Կաթողիկոսի հեռացման հարցը պարզապես առանձին քաղաքական հայտարարությունների մակարդակում չէ։

2026–2031 թվականների կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում հստակ նշված է, որ պետք է ապահովվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)», ընտրվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի Եկեղեցու կանոնադրությունը, ապա սահմանված կարգով ընտրվի Ամենայն Հայոց նոր Կաթողիկոս։

Այսինքն՝ գործադիր իշխանության հաստատած ծրագրում արդեն իսկ ամրագրված է Եկեղեցու գործող ղեկավարի հեռացմանն ուղղված քաղաքական նպատակը։ Իսկ այժմ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը դառնում է այդ օրակարգի իրականացման նոր փուլերից մեկը։

Հանձնաժողովի ուսումնասիրության պաշտոնական առարկան ձևակերպված է որպես Եկեղեցում առաջացած ճգնաժամի, մի շարք հոգևորականների գործունեության և Եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը չկատարելու խնդիրների ուսումնասիրություն։

Հատկանշական է նաև, որ հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրվելու է վարչապետի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը։ Այն հրապարակել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Փաստաթուղթը ներկայացնում է Եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ իշխանությունների արձանագրումներն ու դրանց լուծման առաջարկները։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք հանձնաժողովի նպատակը միայն Եկեղեցու կառավարման ու գործունեության խնդիրներն ուսումնասիրելն է, թե՞ այն նաև ծառայելու է կառավարության ծրագրով նախանշված՝ Կաթողիկոսի հեռացման օրակարգի առաջմղմանը։

Քննիչ հանձնաժողովի շուրջ արդեն իսկ ձևավորվել է քաղաքական հակադրություն։ Հոկտեմբերի 2-ին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Ստացվում է՝ նախատեսված 11 անդամից 4 տեղը հատկացվելու էր ընդդիմությանը, սակայն ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում ներգրավվել գործընթացում։ Հանձնաժողովի վերջնական կազմը և ընդդիմադիր տեղերի համալրման հարցը դեռ պետք է հստակեցվեն։

Ընդդիմության չմասնակցելու պայմաններում հանձնաժողովի աշխատանքները կարող են ընթանալ առանց խորհրդարանական ընդդիմության ներգրավման։ Սա հատկապես ուշագրավ է այն պատճառով, որ ուսումնասիրվող հարցը վերաբերում է ոչ միայն քաղաքական իշխանության և Եկեղեցու հարաբերություններին, այլև կրոնական կառույցի ինքնակառավարման ու կանոնական կարգի շուրջ վեճին։

Ի դեպ, դեռ օգոստոսին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարել էր, որ Կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության հարցերը չեն կարող թելադրվել քաղաքական իշխանության կողմից՝ հղում անելով Եկեղեցու ինքնակառավարման սկզբունքին և կրոնական ազատության երաշխիքներին։

Այսպիսով, կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման նպատակի ամրագրումից հետո իշխանություններն անցնում են խորհրդարանական քննության փուլին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։