ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ Թրամփ
Հասարակություն

Քննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական ստարտափների ու տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ընդլայնման հնարավորությունները, մարդկային ներուժի զարգացումը, ներդրումների ներգրավումը, ինչպես նաև պետական, մասնավոր և գիտակրթական հատվածների համագործակցության խորացման ուղղությունները։

Նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհավորել է Արտավազդ Մինասյանին՝ Krisp-ի հիմնադրման 9-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով ընկերության ներդրումը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի և արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում Արտավազդ Մինասյանը ներկայացրել է Krisp-ի վերջին զարգացումները, ընկերության տեխնոլոգիական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։

Նրա խոսքով՝ վերջին 12 ամիսների ընթացքում Krisp-ը շարունակել է ընդլայնել իր գործունեությունը ձայնային արհեստական բանականության ոլորտում։ Հայաստանում մշակված Krisp-ի մոդելներն օգտագործվում են ԱԲ ոլորտում գործող առաջատար ընկերությունների կողմից։ Ընկերությունը զարգացնում է նաև ձայնային թարգմանության տեխնոլոգիաներ՝ 62 լեզուների աջակցությամբ, և շարունակում է մշակել նոր տեխնոլոգիական լուծումներ։

Քննարկվել է նաև Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի, ինչպես նաև Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից համահիմնադրված BigStory VC վենչուրային ֆոնդի գործունեությունը և հայկական ծագում ունեցող ստարտափների զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջազգային դիրքավորմանը և այն հնարավորություններին, որոնք կարող են նպաստել հայկական տեխնոլոգիական արտադրանքի, գիտելիքի և մասնագիտական ներուժի ավելի լայն ներկայացմանը միջազգային շուկաներում։

2017 թվականին Երևանում հիմնադրված Krisp-ը մշակում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմքով ձայնային տեխնոլոգիաներ՝ միջազգային շուկայի համար։ 

Այսօր ընկերությանը նշում է հիմնադրման 9-ամյակը, որի գործունեության ընթացքում այն դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային ճանաչելիություն ունեցող ընկերություններից մեկը։