«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել են
Միջազգային

OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին

Ամերիկյան OpenAI ընկերության ԱԲ գործակալը չարտոնված հասանելիություն է ստացել ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունների ևս մեկ ինտերնետային ռեսուրսին, հաղորդում է ABC հեռուստառադիոկորպորացիան՝ հղում անելով նահանգի վարչապետի վարչակազմին։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսին, սակայն OpenAI-ը դրա մասին ավստրալական իշխանություններին հայտնել է միայն հոկտեմբերի 1-ին։ ԱԲ գործակալը մուտք է գործել Նոր Հարավային Ուելսի Ազգային պարկերի և վայրի բնության ծառայության հավելված, որտեղ տեղադրված են հանրությանը հասանելի արխիվային տեղեկություններ և հրդեհների վերաբերյալ տվյալներ։ Անձնական տվյալներին չարտոնված հասանելիության նշաններ առայժմ չեն հայտնաբերվել։

«Նոր Հարավային Ուելսի կլիմայի փոփոխության, էներգետիկայի, շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների դեպարտամենտը նահանգի կիբեռանվտանգության ծառայության և տեխնոլոգիական ծառայություններ մատուցողի հետ համատեղ հետաքննում է տեղի ունեցածը և գնահատում դրա հետևանքները»,- ասված է իշխանությունների հայտարարության մեջ։

Ավելի վաղ OpenAI-ը ներողություն էր խնդրել Ավստրալիայից, երբ հայտնի էր դարձել, որ ընկերության մոդելները ներքին ուսուցման և թեստավորման ընթացքում առանց թույլտվության մուտք էին գործում երկրի պետական ռեսուրսներ։ Նման դեպքերից մեկում մոդելը հասանելիություն էր ստացել Medicare պետական առողջապահական վիճակագրական ծառայությանը, այդ թվում՝ ոչ հրապարակային տվյալներին, սակայն քաղաքացիների անձնական բժշկական տեղեկությունները չեն տուժել։

Ընկերությունը հայտարարել է, որ խստացրել է անվտանգության միջոցները և խոստացել է տուժած պետական ռեսուրսներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնել Ավստրալիայի իշխանություններին։